կարգ
/ɡɑɾk/ [ɡɑɾkʰ]nounWA · Western Armenian·Latin: gark
meaning · definition
- կանոնաւոր դասաւորում, շարք
- կանոն, օրէնք
- աստիճան, դասակարգ
- յաջորդութիւն, հերթ 5.դասարան
- շարք, շարան, տող, տողան։
- սովորութիւն։
- (աստիճան՝) դաս, դասակարգ։
- (վարժարանի՝) դասարան։
- (կանոն՝) կանոնագիր, օրէնք։
- (եղանակներու՝) շրջան, դարձ։
- (յաջորդական՝) յաջորդութիւն։
- (երկրագունտի կեղեւին՝ ընկերութեան՝) խաւ։
- (եկեղեցականի՝) աստիճան։
- (միաբանական՝) միաբանութիւն, ուխտ։
- (ժողովի խնդիրներ՝) օրակարգ։
- (յօրինուածական՝) կապակցութիւն։
- բարեկարգութիւն։
- արտակարգ։
- հերթով, փոփոխակի, փոխն ի փոխ։
- Իրերի կանոնաւոր դասաւորութիւն որոշ սիստեմով։
- Իրերի դասաւորութիւն նպատակայարմար և գեղեցիկ կերպով։
- Բնականից կամ սովորութեամբ սահմանված կանոն, օրէնք։
- Խաղաղ՝ հանգիստ դրութիւն, որ առաջանում է օրէնքին հպատակվելուց. կարգ ու կանոն, բարեկարգութիւն։
- Դաս, աստիճան։
- Կանոնաւոր կերպով կողք կողքի կամ մէկը միւսի յետեւից դասված շարք։
- Հերթ, կանոնաւոր յաջորդութիւն մէկը միւսի յետեւից։
- Կեանքի վիճակ, դրութիւն։
- (Եկեղեցական) Խմբակցութիւն մարդկանց, որոնք ուխտում են ապրել որոշ սահմանված կանոններով. ուխտ։
- Կանոն, սահմանադրութիւն, որին պէտք է հետեւել այս կամ այն բանն անելիս։
- (Եկեղեցական) Ձեռնադրութիւն, որով մէկին իրաւունք է տրվում կրօնական այս կամ այն արարողութիւնը կատարել։
- Եկեղեցական արարողութիւն կամ ծիսակատարութիւն։
- Յատկապէս՝ թաղման եկեղեցական ծիսակատարութիւն։
- Գրերի շարք, տող, ջերկ՝ ա, բ, գ, դ, ե, զ… ևն։
- (Ճարտարապետական) Տե՛ս Ոճ (12)։
- (Բնական գիտական) Կենդանաբանութեան և բուսաբանութեան մէջ խոշոր խմբեր կենդանիների և բոյսերի, որոնք ընդհանուր նմանութիւն ունին իրար հետ և կազմում են դասի ստորաբաժանումը և իրանք էլ ստորաբաժանվում են ցեղերի կամ ընտանիքների։
- (Երկաթուղային) Վագոն աւելի կամ նուազ յարմարութիւններով և աւելի կամ պակաս վճարով։
- Կարգով, հերթով։
- Օրինաւոր, ինչպէս հարկն է։
- Կարգը պահպանելով, հերթով։
- (Կրօնական) Ապաշխարութիւն դնել մէկի վրայ։
- Կարգով դնել, շարել, շարունակել։
- Կարգի՝ շարքի մէջ ընկնել։
- Այնպէս կանգնել, որ կանոնաւոր շարք ձեւանայ։
- Անկարգութիւն անել։
- Հսկել կարգի, կարգապահութեան վրայ։
- Կարգ՝ բարեկարգութիւն մտցնել։
- Հրահանգել, զսպել, ենթարկել կարգապահութեան։
- Սարքել, կանոնաւոր վիճակի մէջ դնել։
- Անկարգին նկատողութիւն անել և պահանջել որ ենթարկվի կարգին։
- Հոգեւորականութիւն։
- Կանանց ամսականը։
- Կարգ-կարգ, մէկը միւսի յետեւից։
- Սովորական կարգից դուրս, արտակարգ, չափազանց։
- Կարգով, շարքով, հերթով։
- Ասում են հերթից դուրս ձայն խնդրելու համար։
- Եւ այսպէս շարունակաբար, և այլն։
- Կարգերով, շարքերով, շարք-շարքի յետեւից։
- շարք (աշակերտներու՝ գիրքերու).
- հերթ, յաջորդութիւն, յաջորդականութիւն (սպասողներու).
- ընդունուած սովորութիւն՝ աւանդութիւն.
- դասարան (դպրոցի).
- դաս, խաւ, դասակարգ (մարդոց).
- պատշաճութիւն.
- կարգուկանոն, կարգապահութիւն, կանոնաւորութիւն (խմբական կեանքի՝ ընտանիքի).
- օրէնք, կանոն.
- եկեղեցական աստիճան (սարկաւագ, քահանայ, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս), նուիրապետութիւն.
- եկեղեցական խորհուրդ (մկրտութիւն, պսակ, եւ այլն).
- եկեղեցական արարողութիւն՝ ծիսակատարութիւն՝ (կարգ գիշերային՝ առաւօտեան՝ երեկոյեան ժամերգութեան՝ թաղման).
- եկեղեցական խմբական կազմակերպութիւն՝ խմբաւորում (միաբանութիւն, ուխտ).
- աթոռներու՝ նստատեղիներու աստիճանաւորում՝ բաժանում (Ա.՝ Բ.՝ Գ. կարգ օդանաւի՝ շոգեկառքի՝ հանրակառքի՝ շոգենաւի մէջ).
- կենդանական՝ բուսական խմբաւորում՝ խումբ՝ խմբակցութիւն՝ ընտանիք։
- հերթով,
- փոխնիփոխ.
- անկարգութիւն ընել,
- կարգապահութեան վրայ հսկել,
- կարգապահ ըլլալ,
- զսպել,
- ուղղել,
- բարեկարգել.
- պահանջել որ կարգապահ ըլլայ.
- կարգ-կարգ, մէկը միւսին ետեւէն.
- արտակարգ.
- կարգով, հերթով.
- շարք-շարքի ետեւէ.
- ամէն ինչ օրինաւոր կ՚ընթանայ.
- երբ կարգը՝ հերթը ինծի եկաւ... ես ալ.
- եկեղեցական՝ հոգեւորական դասը՝ հոգեւորականութիւն:
translations
ENorder, rank, ruleTRsıra, düzen, nizam
example
Ալեքս Մարտիրոսեան. Անդրադարձ մը՝ Վ. Թէնպէլեանի կարգ մը յօդուածներուն